Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մարդիկ սկսել են վստահել օնլայն առևտրին»

«Մարդիկ սկսել են վստահել օնլայն առևտրին»
20.01.2015 | 13:03

«Երևանյան թատրոնների, համերգների տոմսերը հասանելի են առցանց տարբերակով: Խոսքը էլեկտրոնային տոմսերի մասին է, ինչը մեր իրականության մեջ նորություն է: Տեխնիկական պատճառներով նախագծի շրջանակում չէր ընդգրկվել կինոն: Կինոսիրողների արդյունավետ աշխատանքի արդյունքում cult.am կայքում այսուհետ հասանելի են նաև «Մոսկվա» կինոթատրոնի տոմսերը»,- այս մասին տեղեկացնում է «Դինամիկա թեստինգ սենթր» ՍՊԸ-ի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՅԵՑՅԱՆԸ:

Նա վստահեցնում է, որ նույն տոմսը երկու հոգի միաժամանակ գնել չի կարող, տեխնիկական խնդիրները, սակայն, անխուսափելի են: Նման դեպքերում անհրաժեշտ է զանգահարել գրասենյակ և դիմել աշխատակիցների օգնությանը:

Վլադիմիր Խոյեցյանի կարծիքով՝ մարդիկ սկսել են վստահել օնլայն առևտրին, 100- տոկոսանոց արդյունք չեն ակնկալում, բայց կա ոգեշնչող վիճակագրություն. «Երբ կայքը նոր էր գործում, շաբաթը 10-15 տոմս էինք վաճառում: Հիմա արդեն տոմսերի օրական վաճառքը հասնում է 100-ի, ինչը խոստումնալից դինամիկա է»: Դասական եղանակով գնումներ կատարողները մտավախություն ունեն, որ կարող են հերթ կանգնել տոմսարկղի մոտ և պարզել, որ տոմսերը սպառված են: Մտավախությունը թերևս անտեղի չէ, եթե խոսքը պահանջարկ ունեցող մշակութային իրադարձության մասին է: Բոլոր դեպքերում, մեզանում անհամեմատ շատ են դասական եղանակով առևտուր անողները: Տոմսերի օնլայն վաճառքի համակարգը դժվար թե իրարանցում առաջացնի օնլայն առքուվաճառքից օգտվող և չօգտվող արվեստասերների շրջանում: Մշակութային հիմնարկներն իրենց հերթին չեն խուսափում էլեկտրոնային տոմսերի կառավարում տրամադրող համակարգի հետ համագործակցությունից: «Պետական բոլոր թատրոնները կա՛մ համագործակցում են մեզ հետ, կա՛մ ինտեգրման գործընթացում են: Բացառությամբ Սունդուկյան թատրոնի, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ»,- տեղեկացրեց Վլադիմիր Խոյեցյանը, նշելով նաև, որ նախագիծը չունի կոմերցիոն բնույթ, զուտ մշակութային է, միջնորդավճար չեն գանձում ո՛չ մշակութային օջախներից, ո՛չ սպառողներից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ